ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Գնումներից մազ պոկելը էլի քյար ա

Գնումներից մազ պոկելը էլի քյար ա
18.04.2013 | 15:36

Անցած տարվա բյուջեի կատարողականի հաշվետվությունը մայիսի 1-ին կլինի ԱԺ-ում։ Այս մասին կառավարության նիստում տեղեկացրեց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը։ Ըստ ներկայացվածի, 2012-ին գրանցվել է 7,2 % տնտեսական աճ, պետբյուջեի ավանդական եկամուտներն ավելացել են 7,4 %-ով, ծախսերի ավանդական աճը կազմել է 2 %։ Բնականաբար, ԱԺ-ն դրական կգնահատի 2012-ի բյուջեն։ Սակայն ամենակարևորը առջևում էր` Վաչե Գաբրիելյանը «աչքալուսանք» ուներ պետական կառույցների համար։ Գնումների մասին օրենքում սպասված փոփոխությունը կատարվեց` մինչև 1 մլն դրամի դեպքում գնումները թույլատրվում է իրականացնել առանց մրցույթի։ Երկրորդ ուրախալի լուրն այն էր, որ երկու անգամ մրցույթի հայտարարությունից հետո, եթե այն չի կայանում, գնումները կարելի է անել ուղղակի` առանց մրցույթի։ Ըստ ամենայնի, վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն ավելի մեծ փոփոխությունների ակնկալիքներ ուներ, քանի որ հարցրեց. «Էլ ի՞նչ է պարզեցվել»։ Ճշտելով, որ, նշվածից բացի, մյուսները տեխնիկական փոփոխություններ են, հարցրեց` դիմելով ներկաներին. «Ամեն ինչ պա՞րզ է», և միևնույն ժամանակ որոշեց անձամբ պարզեցնել հարցը։ Նա բոլորին հանձնարարեց հսկողության տակ վերցնել այս ընթացակարգերը` նշելով, որ ֆինանսների նախարարությունը դուրս է բերել գնումների միջոցով, ձեռք բերված այն ապրանքատեսակների ցանկը, որոնք մշտապես գնվում են։ Հսկող մարմինների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ այդ ապրանքատեսակների գները տարեցտարի բարձրանում են գնումների միջոցով և դրանք հաճախ ավելի բարձր են լինում շուկայական գնից։ «Դրա համար ֆիքսում ենք գները և ապրանքները դասում ըստ տեսակի։ Ինչու ըստ տեսակի, որովհետև հաճախ պատճառաբանվում է, որ տեսակից ելնելով է գինը բարձրանում։ Այսօրվա գները ենթարկվել են ուսումնասիրության, համապատասխանացվել շուկայականին և այսուհետ մրցույթում առաջարկվող գները չպետք է այդ գներից բարձր լինեն»,- նկատեց Տիգրան Սարգսյանը և «մատ թափ տվեց» բոլոր նրանց վրա, ովքեր կփորձեն ֆինանսական խախտումներ անել կամ ոչ հավաստի տեղեկատվություն ներկայացնել։ «Նման դեպքերում նրանք կհայտնվեն սև ցուցակում»,- հավաստիացրեց վարչապետի պաշտոնակատարը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3423

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ